«911» ծառայությանը մարտի 22-ին՝ ժամը 16:19-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում 15-ամյա երեխան ընկել է Ձորագետ գետը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել են Ա.Պ.-ին (ծնված 2004թ.):
Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը:
«Արմենպրես»-ը փորձում է պարզել՝ համապատասխանում են իրականությանը շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ նա իր դպրոցական ընկերների ու դասղեկի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։
Լոռիում երեխան ընկել է գետը