Եվ ինչի՞ համար պետք է Ղարաբաղյան ճակատում Ադրբեջանը պատերազմ սկսի: Այն ինչ, որ Ադրբեջանը կարող է պատերազմով ետ բերել, Հայաստանի նախագահը պատրաստակամ է առանց կրակոցի հանձնել: Եվ այն սին խոսքերը, թե դա քայլ է, ուղղված Ղարաբաղի երաշխավորված ապագային, ոչինչ են, քանզի ազատագրված տարածքների բնակեցումից և յուրացումից ավելի մեծ երաշխիք չի կարող լինել: Իսկ այդ ուղղությամբ մեր քայլերի ժամանակը կորսըված է կարծես դիտվում: Եվ խոսել Ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից, մեծ հայրենիքի գաղափարից, Ջավախքից, Նախիջևանից փոքրոգություն է արդեն թվում, քանզի ամենաիրական քայլերին, որ պետք է դիմենք, չենք համարձակվում: Էլ ինչի՞ մասին է խոսքը: Եթե իրական վերահսկողությանդ տակ գտնվող տարածքները չես կարողանում տնօրինել և ամեն օր պատրաստվում ես հանձնել դրանք, ուրեմն, եղբա՛յր, դու իրավունք չունես նույնիսկ երազելու քիչ թե շատ մեծ բաների մասին: Եվ անկամությունն է, որ այսօր սերմանվում է մեր մեջ: Ապագայի նկատմամբ վախն է, որ արմատավորվում է մեր հոգիներում ու մտքերում: Եվ երազանքների նկատմամբ քմծիծաղն է, որ տիրապետող է ղեկավարող վերնախավում: Եվ ամենօրյա հացի խնդիրն է, որ պարտադրվում է յուրաքանչյուր հայաստանցու՝ այդ պատառը լինի մեծ, թե փոքր: Ու՞ր ենք գնում, հարազատնե՛ր, այս ի՞նչ տկարություն է, այս ի՞նչ պարտվողականություն է: Եվ այս պարտվողականությունը կատարվում է Նժդեհի դրոշի ներքո՞:
Մնում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին և հանձնվել անմիջապես, կամ էլ ... խոհեմաբար և կամովին հանձնել երկրի կառավարման ղեկը այն մարդկանց, որոնք կարող են փրկել իրավիճակը:
Եվ եթե այս պահին էլ լռությունը հաղթանակի, ապա պետք, իրո՛ք, հանձնել ազատագրված տարածքները, որովհետև ակնհայտ է, որ հայրենիքի համար մենք արդեն պատրաստ չենք ոչ միայն կռվել, այլև ընդդիմանալ բանակցությունների սեղանի շուրջ: Այս պարագայում դժվար է, պատկերացնել Հայաստանի, էլ չեմ ասում Ղարաբաղի ապագան: Շա՞տ են մռայլ ապագայի գույները: Մի՛ կասկածեք, ներկա իրողություններն են այդպիսիք: Չե՞ք հավատում, նայեք նախագահի հարցազրույցը, տրված սիրիական լրատվամիջոցներին: Եվ ես ամաչում եմ, որ արդեն առկա է գոնե մեկ հայ, որը հրապարակայնորեն կասկածի տակ է դնում Արցախի փաստացի ինքնորոշված լինելու հանգամանքը և ցանկանում է դրա համար նոր նախադրյալներ ապահովել, որը, ակնհայտորեն նոր հանրաքվեն է՝ հողերը հանձնելուց և ադրբեջանցիների վերադարձը ապահովելուց հետո:
Ես հեռու եմ այն մտքից, որ այսօրվա վիճակը մանկամտության արդյունք է, բայց համոզված եմ, որ մենք արդեն տանուլ ենք տվել բանակցություններում և պետք է այս կործանանար ընթացքը կանգնեցվի օր առաջ:
Պատերազմն անիմաստ է

Արտակ Սարգսյան