Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը (տեսանյութ)
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է «Հոկտեմբերի 27»-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ 90-ականներին ԱԱԾ գործակալ լինելու լուրը:
«Պարոն Շիրխանյանի խոսքը ոչ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ. գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմել Հատուկ քննչական ծառայությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ՀՔԾ-ն, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում նշում է. «Ինձ, Ջհանգիրյանին և Գորիկ Հակոբյանին հրավիրեցիր Դեմիրճյանի աշխատասենյակ, որտեղ Գորիկ Հակոբյանը քեզ ներկայացրեց ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի օպերատիվ գործի թղթապանակը, որը գործին կցելու Ջհանգիրյանի բոլոր հետագա պահանջները մերժվեցին՝ ԱԱԾ-ի կողմից «նման գործ գոյություն չունի» պատճառաբանությամբ»։
Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրը (տեսանյութ)
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը ոչ հերքում, ոչ հաստատում է «Հոկտեմբերի 27»-ի գործով պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ 90-ականներին ԱԱԾ գործակալ լինելու լուրը:
«Պարոն Շիրխանյանի խոսքը ոչ կհերքեմ, ո՛չ կհաստատեմ. գործը վարող մարմին կա՝ ՀՔԾ-ն, բոլոր հարցերով, խնդրում եմ, դիմել Հատուկ քննչական ծառայությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։