Աշխարհ

22.03.2019 10:13


Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները:

«Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,- հայտարարել Է Տուսկը: Այդ մասին հայտնել Է նաեւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն Է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում Է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել Է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող Է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չկարողացան պատասխանել այն հարցին, թե որքան երկար կարող Է շարունակվել «երկարատեւ հետաձգումը»:

«Անվերջ»,- ասել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը