Լրահոս

22.03.2019 09:10


Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ

Մարտի 21-ին զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված անձ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 284 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակներին չի հաջողվել իրենց սև գործն ավարտին հասցնել, քանի որ տանտերը դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ, այնուհետև 2 ստահակները դիմել են փախուստի: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էի, որ տանտերը տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են նրա՝ հիվանդանոց տեղափոխվելու հանգամանքները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև որսորդական հրացան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը