Օպերան և նրա շրջակայքը նախկինում և հիմա. շրջայց հին Երևանով
Մինչ երևանցիների ուշադրությունը վերջերս սևեռված էր դեպի Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը և հատկապես նրա հարևանությամբ տեղակայված սրճարանները, փորձեցի մի պահ սուզվել դեպի անյցալը և պատկերացնել, թե պատմականորեն ինչ է եղել այս վիճելի տարածքում նախկինում:
1926 թվականին որոշում է կայացվում Երևանում կառուցել ժողտուն՝ (խոսքը հենց ներկայիս Օպերայի շենքի մասին է)՝ համապատասխան Երևան քաղաքի չափերին և պահանջմունքներին: Ճարտարապետ է ընտրվում Ալեքսանդր Թամանյանը: Տեղանքի ընտրությունը կատարվում է Երևանի հատակագծով. Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասերը կարծես դուրս էին Երևանի բանուկ հատվածից: Իսկ ահա երևանցիների համար դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ այս հատվածը ժամանակին կդառնա քաղաքի հասարակական կենտրոնի մի մասը:
Այս հատվածում էր նախկինում գտնվում Երևանի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Գեթսեմանի մատուռը: Նա ստացել էր անվանումը իրեն շրջապատող այգիների պատճառով: Գեթսեմանն աստվածաշնչյան այգու անուն է:
Այգիներից քիչ վեր անցնող փողոցը՝ Սայաթ-Նովան, ժամանակին կոչվել է Եկեղեցական, քանի որ աստեղ էին տեղակայված քաղաքի ամենահին և անվանի եկեղեցիներից մի քանիսը: Գեթսեմանի մատուռի մասին արդեն գիտենք, իսկ ահա ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման կետում գտնվող Կաթողիկե Աստվածածին եկեղեցին ամենահինն է, որ պահպանվել է Երևանում՝ կառուցված 13-րդ դարում: Այս փոքրիկ եկեղեցին իր մեջ կարծես պատմության արդարությունն է արտացոլում: Բան այնն է, որ կառույցը վերափոխել է իր չափսերը 17-րդ դարում և դարձել է մեծ բազիլիկ ոճի մի եկեղեցի: Խորհրդային միության տարիներին այն պետք է քանդվեր, որպեսզի տեղում այլ շինություն կառուցվեր: Քանդվեց ընդարձակ սրահը, իսկ տեղում մնաց պատմական աղոթարանը՝ 13-րդ դարում կառուցված գմբեթավոր ոճի Կաթողիկեն:
Այն, որ այստեղով անցնող մյուս փողոցը ՝ Աբովյանը, ժամանակին կոչվել է Աստաֆյան կարծում եմ շատերին է հայտնի: Մինչդեռ քչերը գիտեն նրա սկզբնական անվանման մասին՝ Ամրոցային կամ Կրեպոստնայա, քանի որ ձգվելի է դեպի Երևանի Բերդ: Իր հերթին բերդը սկիզբ է առել մոտավորապես ներկայիս Երևանի քաղաքապետարանի տարածքից և ձգվել մինչև Զանգվի ձոր, որտեղ տեղակայված է հիմա «Նոյ» գործարանը: Նշեմ նաև, որ Աբովյանը առաջին գծագրված փողոցն է: 1856 թվականի Երևան քաղաքի պլանով համատարած կառուցապատման առանցք դարձավ հենց այս փողոցը, որտեղ վեր էին խոյանում էլիտայի ներկայացուցիչների տները՝ կառուցված դասական, ռուսական, եվրոպական ճարտարապետական լուծումների համադրությամբ:
Օրինակ՝ Աբովյան 3 հասցեում տեղակայված այս շենք-գլուխգործոցը պատկանել է նահանգում վիրաբուժության հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, որի 2-րդ հարկը հենց ծառայել է Երևանին որպես վիրաբուժարան:
Այս ժամանակահատվածը բեկումնային էր Երևան քաղաքի կերպարանափոխման և կառուցապատման համար: Ժամանակահատված, երբ արևելյան ոճի քաղաքը վերափոխվեց ռուսական, արևմտյան, դասական և հայկական ճարտարապետության միքս հադիսացող գեղեցիկ մի հատվածի: Եվ չնայած այն փաստին, որ այս շրջանի շենքերը քիչ են պահպանվել Երևանում և պաշտոնապես չունենք մշակութային հին քաղաք, այնուամենայնտիվ, պետք է աշխատել դրանց ներկայացման ուղղությամբ: Այս փաստը կարելի է օգտագործել և տուրիզմի որոլտում՝ Երևանի հանդեպ հետաքրքրության մեծացման համար:

Վարդան Հովհաննիսյան