Թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերածվել է տեղեկատվական պատերազմի, ընդ որում այդ պատերազմը հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանի շրջանակներն են, մարտի 1֊ի գործի վերաբացումը իրավական ձախողման ենթարկելով՝ իրավական պարկուճները փոխարինում են 90֊ականների ՀՀՇ֊ական պաշտոնյաների «նամակների» պարկուճներով, ովքեր իշխանությունը ձեռքներից պլստացնելու քինախնդրութունն են լուծում՝ «մահացու մեղքերի» մեջ մեղադրելով երկրորդ նախագահին։
Հեղափոխական ակտիվը՝ մտավորականներ ու ակտիվիստներ, ինչու չէ, նաև դերասան ու երգիչ, որոնցից շատերը էրեկվա երեխան չեն, ապրել են ՀՀՇ֊ական դաժան տարիները, բայց հիմա որ հանկարծ հետ չմնան ամբոխային հաշվեհարդարից, մեծագույն հրճվանքի մեջ ՀՀՇ֊ական քինախնդրության քարն են նետում նշանակված թիրախին։ Չեն հասկանո՞ւմ, որ թեկուզ տեղեկատվական լինի պատերազմը, այսուհանդերձ վարկաբեկման սահմաններ կան, որոնք հատելը շատ վտնագավոր հետևանքների կարող է հանգեցնել, դիմացինները հավի ճտեր չեն, որ գործ սարքելով ու ՀՀՇ-ական լաչառություններով վզները ոլորեն։ Նրանք պատերազմով անցած, ավելին՝ պատերազմ հաղթած, ամեն ինչ տեսած մարդիկ են, գիտեն համբերելու ժամանակը և պատասխան տալու ժամանակը, և ինչքան էլ համբերատար լինեն, մեկ է, երբեք թույլ չեն տա պարտություն, էն էլ որ ամեն արժող֊չարժող իրենց ոտի տակ տա։
Հա, մարտի 1֊ը ապացուցել է որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության զգացումի դեֆիցիտ ունի, բա հրճվողնե՞րը, էնքան կամք չունե՞ն ընդունելու համար, որ մարտի 1֊ի գործը ձախողվել է, չի ստացվել գործը սարքել, գոնե ներքուստ խոստովանո՞ւմ են իրենց ինտելեկտին չդավաճանելու համար, և արդյոք գիտելիք ու խելք էնքան չունե՞ն, որ հասկանան՝ կանգ չառնելն ու կրքերի թեժացումը չարագուշակ հեռանկար է գծագրում։ Եթե կանգ առնել չկա, ուրեմն, հակամարտությունը գնալով կսրվի, մանավանդ դրա համար պարարտ հող կստեղծեն սոցիալական աճող դժգոհությունները. ինչքան էլ վարչապետը սոված մարդկանց ճամփեքին կանթեղ դառնա ու թրթռա, նրանց ըմբոստությունը չի կարողանալու կանգնեցնել, իսկ եթե նրանց սրտերում ինչ-որ բան կբորբոքի, ապա միայն հեղափոխությունից հուսախաբությունը։
Պատերազմի մեջ գտնվող հայրենիքի համար մտահոգ մարդիկ կանհանգստանային, և ոչ թե իշխանության ռեպրեսիվ մեքենայի հույսին հրճվանքի յուղ կկաթեցնեին տեղակատվական պատերազմի վրա՝ բորբոքելով այն. ինքնապատասխանտվության բացակայությունը տեղեկատվական պատերազմը հանգեցնում է մեկ այլ պատերզմի. եթե մի կողմում իրար դուխով ասելով են դուխ ստանում, ապա մյուս կողմում դուխի կարիք չունեն։ Հայաստանը հսկա Ռուսաստան չի, ոչ էլ նույնիսկ Ուկրաինա, որ հեղափոխական հակամարտության արդյունքում երկրի կողքից ինչքան էլ տաշեն, չվերջանա։
Բա հետո՞, «քաղաքացու օր» են պատրաստվում նշել, եթե հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» իրոք կարևոր խորհուրդ ունեն իրենց համար, չեն մտածո՞ւմ այդ խորհուրդը այնպես փայփայեն, որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր։
Որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր
Թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերածվել է տեղեկատվական պատերազմի, ընդ որում այդ պատերազմը հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանի շրջանակներն են, մարտի 1֊ի գործի վերաբացումը իրավական ձախողման ենթարկելով՝ իրավական պարկուճները փոխարինում են 90֊ականների ՀՀՇ֊ական պաշտոնյաների «նամակների» պարկուճներով, ովքեր իշխանությունը ձեռքներից պլստացնելու քինախնդրութունն են լուծում՝ «մահացու մեղքերի» մեջ մեղադրելով երկրորդ նախագահին։
Հեղափոխական ակտիվը՝ մտավորականներ ու ակտիվիստներ, ինչու չէ, նաև դերասան ու երգիչ, որոնցից շատերը էրեկվա երեխան չեն, ապրել են ՀՀՇ֊ական դաժան տարիները, բայց հիմա որ հանկարծ հետ չմնան ամբոխային հաշվեհարդարից, մեծագույն հրճվանքի մեջ ՀՀՇ֊ական քինախնդրության քարն են նետում նշանակված թիրախին։ Չեն հասկանո՞ւմ, որ թեկուզ տեղեկատվական լինի պատերազմը, այսուհանդերձ վարկաբեկման սահմաններ կան, որոնք հատելը շատ վտնագավոր հետևանքների կարող է հանգեցնել, դիմացինները հավի ճտեր չեն, որ գործ սարքելով ու ՀՀՇ-ական լաչառություններով վզները ոլորեն։ Նրանք պատերազմով անցած, ավելին՝ պատերազմ հաղթած, ամեն ինչ տեսած մարդիկ են, գիտեն համբերելու ժամանակը և պատասխան տալու ժամանակը, և ինչքան էլ համբերատար լինեն, մեկ է, երբեք թույլ չեն տա պարտություն, էն էլ որ ամեն արժող֊չարժող իրենց ոտի տակ տա։
Հա, մարտի 1֊ը ապացուցել է որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության զգացումի դեֆիցիտ ունի, բա հրճվողնե՞րը, էնքան կամք չունե՞ն ընդունելու համար, որ մարտի 1֊ի գործը ձախողվել է, չի ստացվել գործը սարքել, գոնե ներքուստ խոստովանո՞ւմ են իրենց ինտելեկտին չդավաճանելու համար, և արդյոք գիտելիք ու խելք էնքան չունե՞ն, որ հասկանան՝ կանգ չառնելն ու կրքերի թեժացումը չարագուշակ հեռանկար է գծագրում։ Եթե կանգ առնել չկա, ուրեմն, հակամարտությունը գնալով կսրվի, մանավանդ դրա համար պարարտ հող կստեղծեն սոցիալական աճող դժգոհությունները. ինչքան էլ վարչապետը սոված մարդկանց ճամփեքին կանթեղ դառնա ու թրթռա, նրանց ըմբոստությունը չի կարողանալու կանգնեցնել, իսկ եթե նրանց սրտերում ինչ-որ բան կբորբոքի, ապա միայն հեղափոխությունից հուսախաբությունը։
Պատերազմի մեջ գտնվող հայրենիքի համար մտահոգ մարդիկ կանհանգստանային, և ոչ թե իշխանության ռեպրեսիվ մեքենայի հույսին հրճվանքի յուղ կկաթեցնեին տեղակատվական պատերազմի վրա՝ բորբոքելով այն. ինքնապատասխանտվության բացակայությունը տեղեկատվական պատերազմը հանգեցնում է մեկ այլ պատերզմի. եթե մի կողմում իրար դուխով ասելով են դուխ ստանում, ապա մյուս կողմում դուխի կարիք չունեն։
Հայաստանը հսկա Ռուսաստան չի, ոչ էլ նույնիսկ Ուկրաինա, որ հեղափոխական հակամարտության արդյունքում երկրի կողքից ինչքան էլ տաշեն, չվերջանա։
Բա հետո՞, «քաղաքացու օր» են պատրաստվում նշել, եթե հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» իրոք կարևոր խորհուրդ ունեն իրենց համար, չեն մտածո՞ւմ այդ խորհուրդը այնպես փայփայեն, որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից