Ես օրվա իշխանություններին պատվիրել եմ բարելավել իմ կյանքը, այլ ոչ թե տոնացույցում փոփոխություն մտցնել
Պատմական ժամանակագրությունը փաստում է՝ հետհեղափոխական հասարակություններին բնորոշ են օրացույցային փոփոխությունները:
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո փոխվեցին ամիսների անուները՝ այն հարմարեցնելով հեղափոխական հասարակության պահանջներին: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո խորհրդային հպարտ քաղաքացիները բոլշևիկյան հեղափոխության օրը տոնում էին երկու անգամ, թե՛ հոկտեմբերի 25-ին՝ հին տոմարով, թե՛ նոյեմբերի 7-ին՝ նոր տոմարով: Չինաստանում, Կորեայում, Կուբայում տոնացույցում ամրագրվել են ոչ միայն հեղափոխության օրերը, այլ նաև հեղափոխական առաջնորդների ծննդյան օրերը:
Հետհեղափոխական Հայաստանն էլ, ի զարմանս ինձ, գնաց հետհեղափոխական ընդունված ճանապարհով՝ հագուրդ տալով հեղափոխական թիմի ամբիցիաներին ու ներքին ցանկություններին: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օրվա իշխանություններին առաջին հերթին պատվիրել եմ բարելավել իմ կյանքը, այլ ոչ թե տոնացույցում փոփոխություն մտցնել՝ ավելացնելով ինձ նվիրված օր:
Ես պահանջում եմ ինձ հասանելիք մնացած երեք հարյուր վաթսունչորս օրերը:

Անդրանիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից