Կարծիք

21.03.2019 16:18


Հիմա ուղեղների լվացման ժամանակն է

Հիմա ուղեղների լվացման ժամանակն է

Ցանկացած երկրում քաղաքականությունը, որտեղ կա իշխանություն ու մեծ փողեր, կեղտ է` սպանություններ, ինտրիգներ, սուտ, մարդկանց գլխին գործ սարքել և այլն: Դա օրինաչափություն է` անվանենք «նորմալ» երևույթ:

Աննորմալ է, երբ այդ կեղտի վրա բռնված մարդիկ հանդես են գալիս որպես արդարության, հայրենասիրության կրողներ, ու հատկապես դաժան է, երբ այդ կուտն ուտվում է:

Երբ Հայաստանի գլխավոր պատուհասի` ընտրակեղծիքների հիմնադիր հայրերը խոսում են օրինականության ու արդարության մասին, գանձագողերն ու հանրային ունեցվածքը յուրացնողները խոսում են թալանի մասին, ու դրան մարդիկ հավատում են, դա արդեն ազգային ողբերգության է` առանց ապագայի հեռանկարի: Բոլոր մասնակիցներն էլ այդ մսաղացով անցել են, իրենց խղճի հետ գործարքների գնացել են, եթե այդ խիղճը ունեցել են:

Հայաստանի պատմության առնվազն վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցածի մեջ եթե որոնեք սև ու սպիտակներ, ապա իմացեք, որ խաբված եք, կամ ավելի ճիշտ` ձեզ հաջողությամբ խաբել են:

Հիմա ուղեղների լվացման ժամանակն է, որ հետագայում նույն լծի տակ նորից մտնեք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը