Կարծիք

21.03.2019 16:15


Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ

Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ
Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը:

Ոչ ավել, ոչ պակաս, Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր:
Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք:

Առաջարկում եմ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:

Իսկ եթե ավելի լուրջ, նշեմ.

Սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:

Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունն ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակներն է բարձրացրե՞լ, աշխատատեղեր է ստեղծե՞լ, ներդրումներ է բերե՞լ, կարմիր գծերն է վերացրե՞լ, գյուղատնտեսությունն է սուբսիդավորե՞լ: Ի՞նչ է արել՝ ոչինչ:

Հ.Գ. Նիկոլի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին առաջարկում եմ իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը