Քաղաքական

21.03.2019 14:39

«Դատական կարգով կվիճարկենք». Դ. Սանասարյանը` էթիկայի հանձնաժողովի որոշման մասին (տեսանյութ)

«Դատական կարգով կվիճարկենք». Դ. Սանասարյանը` էթիկայի հանձնաժողովի որոշման մասին (տեսանյութ)

Չեմ ընդունում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը, որ էթիկայի խախտում եմ թույլ տվել, այդ որոշումը վիճարկվելու է դատական կարգով: Այդ մասին այսօր ՝ մարտի 21–ին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարությունը , որ էթիկայի խախտում է արձանագրել Սանասարյանի գործողություններում։

«Ես անձամբ համաձայն չեմ իրավաբանների հետ։ Նախ պետք է վարույթ չհանձնվեր, բայց ուրախ եմ, ամեն դեպքում, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, եւ ես ամեն ինչ կանեմ, եւ ամեն ձեւ կնպաստեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլեւ մնացած կառույցներն, իրենց իրավասության շրջանակներում, գործեն»,– ասաց Սանասարյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ցանկացել է տեսնել, թե նախկինում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քանի պաշտոնյանի վերաբերյալ է որոշումներ ընդունել.

«Փորձեք հետաքննություն անել, կտեսնեք, որ նախկինում, փաստորեն, չի գործել այդ կառույցը, որոշումներ մի քանի պաշտոնյայի վերաբերյալ են եղել»։

Հարցին, թե իր շնորհիվ սկսեց գործել հանձնաժողովը՝ Սանասարյանն ասաց.

«Իմ շնորհիվ չէ, Արամ Սիմոնյանի շնորհիվ է սկսել գործել։ Մեր իշխանության շնորհիվ։ Ես ողջունում եմ, որ փորձում են պետական պաշտոնյաներին վերահսկելի դաշտում պահել։ Բայց մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդը՝ այն հիմնավորումները որ կան, մեզ համար հիմնավորում չեն»։

Միաժամանակ, նա նշեց, որ հետկուլիսային պայքար իր դեմ չի տեսնում։

«Երբեւէ պետական պաշտոնյա չեմ եղել, հնարավոր է՝ ժամանակին թույլ եմ տվել արտահայտություններ, որոնք, որպես ընդդիմադիր գործիչ, պետք է ինձ պահեի։ Այնպես որ, նորմալ է այս ամեն ինչը։ Բայց ամենակարեւորն է , որ բովանդակային առումով լուրջ գործեր են արվում, եւ այդ գործերը պետք է իրավական գնահատական ստանան»,– ասաց Սանասարյանը։

Դիտակմանը, որ իր գլխին սեւ ամպեր են կուտակվում, նա ասաց. «Իմ գլխին 11 տարի է՝ սեւ ամպ է կուտակվում, ես այդ սեւ ամպերն ինձ չեն անհանգստացնում»։

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վարքագծում:

Հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։