Քաղաքական

21.03.2019 11:25

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով առաջին դատական նիստը: Նա նախքան դատական դահլիճ ներս մտնելը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Բաբայանն ասաց, որ իր խնամքի տակ ունի երեք երեխա, որոնք չափահաս են: Տուժող կողմն առարկեց, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն դատական նիստի ընթացքը: Մյուս կողմերը չառարկեցին, դատարանը որոշեց լրատվամիջոցներին թույլ տալ միայն դատական նիստի առաջին հինգ րոպեն տեսանկարահանել, մնացած հատվածը միայն ձայնագրել:

Տուժող Վյաչեսլավ Հարությունովը ի պատասխան դատարանի՝ «տուժող, ներկայացե՛ք» հորդորին ասաց, որ ինքն իրեն տուժող չի ճանաչում: Դատարանը պատասխանեց, որ Վյաչելսավ Հարությունովը տուժող է ճանաչվել նախաքննական մարմնի կողմից:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։