Ով ինչպես հիմնեց օլիգարխիկ համակարգը Հայաստանում, և ո՞րն է ելքը
Այսօրվա հարցերի հարցը դարձել է հետևյալը խնդիրը՝ ինչպես՞ վերափոխել օլիգարխիկ համակարգը, և ինչ՞ անել օլիգարխների հետ։
Լուծումների առաջարկները շատ տարբեր են, սակայն ճիշտ լուծման ձևերը շատ չեն։ Քանզի սխալ լուծումների դեպքում, օլիգարխների հետ միասին, մենք կարող ենք կորցնել նաև ողջ տնտեսությունը։ Իսկ այդ դեպքում տնտեսության կորստից դեպի անվտանգության համակարգի փլուզում կարող է մեկ քայլ լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հայաստանում օլիգարխիկ համակարգի ձևավորումը տարերային և մեկուսացված բնույթ չի կրել։ Այն եղել է հետխորհրդային զարգացումների տրամաբանական արդյունք, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը։
Երբ և ինչպես ձևավորվեց օլիգարխիկ համակարգը հետխորհրդային տարածքում
Բոլոր հիմնական արևմտյան փորձագետների կարծիքով անցած դարի 80–ականների վերջում ԽՍՀՄ–ը կարող էր զարգանալ բարեփոխումների չինական մոդելով, սակայն ազգային խնդիրները թույլ չտվեցին դա, և ԽՍՀՄ–ը 90–ականների սկզբին արդեն կիսափլված վիճակում էր գտնվում։ Իսկ 1991 թվականի ГКЧП–ի խռովությունը վերջնականապես փլուզեց ԽՍՀՄ–ը, որից հետո կայսերական ուժերի նոր խռովությունից խուսափելու համար Ելցինն ու նրա թիմը որոշում կայացրեցին վարչահրամայական եղանակով ապամոնտաժել նախկին խորհրդային տնտեսական կառուցվածքը։ Դրա լավագույն ձևը, այսպես կոչված, լիբերալ, շոկային սեփականության ձևի փոփոխությունն էր։ Ենթադրվում էր, որ երբ սեփականության ձևը փոփոխվեր, ապա կվերանար նաև խռովության պոտենցիալ վտանգի տնտեսական հիմքը։
Այսինքն, այսպես կոչված, լիբերալ բարեփոխումների շոկային թերապիան ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործիք էր ներկայացնում։
Սակայն, ինչպես հայտնի է, որպեսզի ընթանա սեփականաշնորհման գործընթաց, պետք է լինեն փողատերեր, որոնք կարող են գնել այդ ահռելի պետական սեփականությունը։
Սակայն ԽՍՀՄ–ում այդչափ հարուստ մարդիկ չկային։ Օրինակ՝ ԱՄՆ–ում, Բրիտանիայում և արևմտյան այլ երկրներում լայն սեփականաշնորհման գործընթացը օգուտ տվեց, և լեգիտիմ էր, քանի որ այդ երկրներում հարուստների դասակարգ առկա էր և լեգիտիմ բնույթ ուներ այդ հասարակությունների համար։
Այլ էր նախկին ԽՍՀՄ–ի տարածքում։ Եվ այստեղ Արևմուտքը, որպեսզի արագացնի լիբերալ բարեփոխումները, այն հիմնավորումը բերեց, թե, իբր, «առանց նախնական մեծ կապիտալի կուտակման՝ բարեփոխումները դատապարտված կլինեն ձախողման»։ Այս հիմնավորումը նրա համար էր, որպեսզի հնարավոր լիներ արագ սեփականաշնորհում անցկացնել։ Իսկ դրա համար պետք էր հիմնավորել, որ նոր հարուստներին կարելի է արագացված ձևով ստեղծել։ Այս թեզը հետագայում հիմք հանդիսացավ նոր սեփականատերերի լեգիտիմության հաստատման համար Արևմուտքում: Այն ժամանակ Արևմուտքին դա շահավետ էր, քանզի կոնի վրա դրված էր ԽՍՀՄ–ից ազատվելու խնդիրը։
Արդյունքում՝ Ռուսաստանում որպեսզի բարեփոխումները արագ անցկացվեին, հնարեցին, այսպես կոչված «գրավադրման աուկցիոնների» մեխանիզմը, որի արդյունքում Ելցինի թիմը թուղթ ու գրիչով որոշում էր, թե վաուչերիզացման դեպքում ում պետք է հասնեն ռուսական տնտեսության յուղալի կտորները։ Հենց այդ ժամանակ էլ առաջացավ, այսպես կոչված ռուսական օլիգարխիկ դասակարգը՝ «նոր հարուստ ռուսները»։
Իսկ բուն վաուչերիզացումը թալանի օրինականացման ձև էր, որպեսզի հետագայում շարքային քաղաքացիները իրավական հավակնություններ չունենային ապագա հարուստների նկատմամբ։
Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահ Ստիգլիցը նշում էր, որ «հենց այդ աճպարարությունից էլ ծնվեց ռուսական օլիգարխիկ համակարգը»։ Այն Արևմուտքի համար ուներ ռազմավարական նշանակություն, քանզի դրանով պատնեշվում էր ԽՍՀՄ–ի հնարավոր վերականգնման փորձը։
Իսկ սեփականաշնորհումից հետո տնտեսության հիմնական սուբյեկտները՝օլիգարխները, արդեն կսկսեն մտածել իրենց շահի մասին։ Եվ քանի որ նոր ֆինանսական համակարգն ամբողջովին կապված կլիներ Արևմուտքի հետ, բնականաբար, ըստ արևմտյան ճարտարապետների, ռուսական տնտեսության կախվածությունը Արևմուտքից կունենար խրոնիկ բնույթ, ինչը որ կա մինչ այսօր։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հետխորհրդային տարածքում օլիգարխիկ համակարգի ստեղծման իրական ճարտարապետն Արևմուտքն էր։ Իսկ օլիգարխիկ տնտեսական համակարգի ձևավորումը այն գինն էր, որի դիմաց կանխվելու էին ԽՍՀՄ–ի հնարավոր վերականգնման փորձերը։
Ինչպես ստեղծվեց օլիգարխիկ համակարգը Հայաստանում
Հասկանալի պատճառով հայաստանյան զարգացումները ռուսականի պատճենահանումն էին։ Հայաստանյան շոկային թերապիան սկսվեց 1994–ի վերջում, երբ ավարտվել էր պատերազմը, և կարելի էր սկսել արմատական փոփոխությունները տնտեսությունում։
Հենց այդ ժամանակ էլ երկրում առաջացան առաջին օլիգարխները, իսկ տնտեսությունն արդեն կառավարման կլանային բնույթ ուներ։
Այն ժամանակվա իշխող ուժի վառ ներկայացուցիչ Էդվարդ Եգորյանի թևավոր դարձած խոսքով՝ «երկրում հաստատվել էր նոմենկլատուրային կապիտալիզմի համակարգ»։
Հնարավոր՞ էր արդյոք խուսափել այս ամենից Հայաստանում։ Կարծում եմ, որ ոչ, քանզի եթե Հայաստանում սեփականության ձևն արագ չփոխվեր, ապա հին համակարգի պահպանման դեպքում մենք տնտեսության զարգացման որևէ հիմք չէինք ունենա։ Առանձին վերցրած՝ Հայաստանը չէր կարող զարգանալ, օրինակ, չինական մոդելով։ Մենք Ղազախստանի կամ Ադրբեջանի նման նավթային գործոն չունեինք: Բելառուսի նման աշխարհագրական բարենպաստ դիրք չունեինք, որպեսզի կարողանայինք Արևմուտքի ու Ռուսաստանի ապրանքափոխանակման ճանապարհին միջնորդի դեր կատարել: Մենք արդեն չէինք կարող զարգանալ նաև բալթյան երկրների տարբերակով, քանզի պատերազմն օբյեկտիվորեն հետ էր գցել մեզ դրանից։ Արդա՞ր էր արդյոք հայաստանյան վաուչերիզացման գործնթացը, իհարկե, ոչ։ Սակայն դրա մյուս տարբերակներն ավելի վատ կարող էին լինել։
Նոր սեփականատերերի դասի ստեղծումը, վատ թե լավ, հիմք դրեց երկրի հետագա զարգացման համար։
1998–ի իշխանափոխությունը տնտեսության մեջ նոր սեփականատերերի դասին լեգիտիմացրեց, վհուկների որս չանցկացրեց, և դա ճիշտ էր, քանզի հակառակ դեպքում մենք կունենայինք տնտեսական ցնցումներ, այլ ոչ թե զարգացում։ Երկրի հետագա տնտեսական զարգացումը դրա ապացույցը դարձավ։
Երկրում փաստացի ձևավորվեցին փոքր, միջին և խոշոր ձեռնակատերերի դասակարգեր: Փոքր բիզնեսը ստացել էր զարգացման արտոնյալ պայմաններ: Խոշորի համար զարգացման պայմաններ էին ստեղծվել օտարերկրյա ներդրումներին խրախուսման եղանակով, իսկ միջին բիզնեսը զարգանում էր տնտեսության ընդհանուր զարգացման հաշվին: Մրցակցության սոցիալական վերելակը բիզնեսի դաշտում փոքրից մինջև խոշոր աշխատում էր անխափան ձևով: Սակայն տնտեսական զարգացումից խոշորներն ավելի էին շահում, քանի որ փաստացի չէր գործում պրոգրեսիվ հարկման համակարգը: Իսկ վերջին գործոնը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նոր զարգացող երկրների համար ներդրումների գրավչության տեսանկյունից այդ համակարգը կարող էր խոչընդոտի դեր կատարեր: Եվ այդ տեսակետը ճիշտ էր: Սակայն ճիշտ էր նաև այն, որ այդ դեպքում խոշորների, միջինների ու փոքրերի միջև հարկման համակարգի տարբերությունը փաստացի շատ չէր դառնում: Դա բերում էր միաժամանակ և՛ տնտեսության հետագա զարգացման, և՛ խոշորների՝ էլ ավելի ուժեղացման՝ ի հաշիվ փոքրերի: Ինչը տնտեսության հետագա «օլիգարխիզացման» գործոնն ավելի էր ուժեղացնում:
Իհարկե, նոր սեփականատերերի կայացման գործընթացն այդքան էլ արդար բնույթ չէր կրում։ Սակայն դա այն գինն էր, որի դիմաց ունեինք տնտեսական զարգացում։ Դա է ցույց տալիս նաև այլ երկրների փորձը։ Ոչ մի երկրում օլիգարխներին չեն սիրում, որոհետև նրանք, մեծ հաշվով սիրելու բան չեն։ Ի դեպ, նույն պատկերն էր նաև Ռուսաստանում և ԱՊՀ մյուս երկրներում։ Ավելին՝ տնտեսության զարգացածության պահով մենք առաջ էինք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուներ զարգացման իր նավթային գործոնը, իսկ Վրաստանը Սահակաշվիլու կառավարման ընթացքում Արևմուտքից ստացավ աշխարհաքաղաքական բնույթի՝ ավելի քան 4,5 մլրդ դոլարի չափի օգնություն։ Արևմուտքը նպատակ էր դրել Վրաստանը դարձնել տարածաշրջանի, այսպես կոչված, «գովազդային վահանակ», որպեսզի մյուս երկրների համար օրինակ ծառայի զարգացման ուղենիշի իմաստով։
Ինչո՞ւ այս համակարգը ժամանակի ընթացքում սպառվեց
Օլիգարխիկ տնտեսական համակարգն ունի զարգացման ժամանակային լյուֆթ, որից հետո այն լճանում է և դառնում երկրի տնտեսության հետագա զարգացման պատնեշ։
Օրինակ՝ Հարավային Կորեայի տնտեսական զարգացման սկզբնական մոդելը նույնպես եղել է օլիգարխիկ բնույթի։ Այսպես կոչված «չեբոլները» կորեական օլիգարխներն էին, որոնցից ծնվեցին «Samsung»–ը,«LG Group»–ը, «Hyundai»–ն, «Daewoo»–ն և այլն։ Նույն օլիգարխիկ համակարգից զարգացան նաև ճապոնացիները։ Նրանց օլիգարխները կոչվում էին «ձայբացուներ»։
Սկզբնական շրջանում օլիգարխիկ համակարգերը նույնիսկ խթանում են տնտեսության զարգացումը, սակայն որոշ ժամանակ անց դառնում են այդ զարգացման պատնեշը, քանզի եթե տնտեսության մեջ մրցակցային դաշտերը նեղանում են, տնտեսության զարգացումը կանգ է առնում։ Բժշկական տերմինով ասած՝ եթե սրտի անոթները՝ տնտեսության ոլորտները, մենաշնորհներից խցանվում են, ապա սիրտը՝ տնտեսության զարգացումը, կանգ է առնում, «ինֆարկտ է ստանում»։ Ահա թե ինչու պետությունը պետք է ամեն կերպ օլիգարխներին աջակցի դրսի շուկաներ դուրս գալու համար, սակայն ներսի շուկայում խոչընդոտի իրենց մենաշնորհային դիրքերին։
Կապիտալիզմը բարիք է, երբ կա մրցակցություն, և այն դառնում է չարիք, երբ հաստատվում է մենաշնորհը։
Մեր հանրության համար վառ օրինակը հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումն էր։ Երբ կար Արմենթելի մենաշնորհը, մենք տեսնում էինք, թե ինչ չարիքի էր վերածվել այդ ընկերությունը բնակչության համար։
Իսկ երբ 2005–ի հուլիսի մեկից այդ ոլորտը ազատականացվեց, մենք տեսանք թե ինչ բարիք դարձավ մեզ բոլորիս համար բջջային հեռախոսից օգտվելը։ Մենք Արմենթելին համարում էինք «օլիգարխիկ կառույց», հաշվում նրանց գերշահույթները և նյարդայնանում էինք, թե ինչու է անարդար գործում այդ ոլորտը։
Այսօր, երբ VivaCell–ը, Beeline–ը, Ucom–ը մրցում են իրար հետ և միգուցե նաև ավելի շատ եկամուտներ են աշխատում, մենք նրանցից գոհ ենք, որովհետև երբ ոլորտը ճիշտ է զարգանում, մարդիկ օբյեկտիվորեն դժգոհելու տեղ չեն ունենում։
2008–ից հետո, հատկապես երբ սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հայաստանում, ցավոք, ժամանակին հետևություններ չարեցին: Վերը նշված հանգամանքի պատճառով երկրում շինարարական ոլորտը սկսեց թույլ զարգանալ, և անհրաժեշտ էր գտնել երկրի տնտեսության զարգացման նոր դրայվերներ: Ինչ վերաբերում է միջին ու փոքր բիզնեսին, ապա այդ փուլում ողջ աշխարհում նրանց պետությունները սկսեցին աջակցել, որպեսզի հեշտացնեն նրանց վիճակը ճգնաժամի պայմանները հեշտ հաղթահարելու համար:
Հայաստանում իրականացավ ճիշտ հակառակ քաղաքականությունը: Փոքրերի ու միջինների վիճակն է՛լ ավելի բարդացրին՝ վերացնելով պարզեցված հարկը փոքրերի համար, իսկ միջինների հանդեպ մեծացնելով հարկային ճնշումները:
Արդյունքը եղավ տրամաբանական. 2009-ին գրանցվեց 14,4 տոկոս անկում: Ազգային արժույթը արժեզրկվեց մոտ 25 տոկոսով: Եվ քանի որ տնտեսության զարգացման ուղությամբ նոր զարգացման դրայվերների փնտրտուք չեղավ, նույնիսկ դրամի արժեզրկումը չաշխուժացրեց երկրի տնտեսությունը: Իսկ այդ պայմաններում փոքր և միջին բիզնեսի զգալի մասը սնանկացավ ու վերացավ։ Արդյունքում՝ կրճատվեց երկրի տնտեսությունը, փոքրացավ սպառողական պահանջը, և է՛լ ավելի մենաշնորհային դարձավ տնտեսությունը:
Ինչու մենք չկարողացանք ապամենաշնորհել մեր տնտեսական համակարգը՝ խոսակցության առանձին խնդիր է։
Ինչպիսին՞ պետք է լինի 2018-ից հետո երկրի հետագա զարգացման ուղին։
Չի կարող, օրինակ, մեկ տնտեսվարող երկրի շաքարի մոտ 60–70 տոկոսը, այն էլ՝ դրանից հետո, սեփական սուպերմարկետների ցանցում այն վաճառի։ Նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ նման մոդելով երկիրը չի կարող զարգանալ։
Օլիգարխներին սեփականատեր դարձնելու ճանապարհը դժվարին գործ է։ Սակայն միակ ելքը դա է։ Մյուս կողմից, պետությունը, վերացնելով նրանց մենաշնորհային դիրքը երկրի ներսում, պիտի ունենա ծրագիր նախ երկրի ներսում անխափան մրցակցային ոլորտներ զարգացնելու համար և միաժամանակ նրանց՝ օլիգարխներին, աջակցելու համար երկրից դուրս։ Երբ պետությունը լուծի այդ խնդիրը, միայն դրանից հետո օլիգարխները կդառնան խոշոր սեփականատերեր։ Հակառակ դեպքում նրանք իրենց կապիտալները կհանեն երկրից դուրս, որից երկիրն ու շարքային քաղաքացին չեն շահի։
Պայմանական ասած, տնտեսության «ապալֆիկացման» համար նույնպես անհրաժեշտ է լուրջ ծրագիր մշակել, որպեսզի մի կողմից մրցակցության արդյունքում երկրի տնտեսությունը սկսի «շնչել», իսկ մյուս կողմից երկրից օլիգարխները իրենց կապիտալները դուրս չհանեն, այլ ներդնեն տնտեսության արտահանման ոլորտներ՝ ստանալով պետությունից չափազանց մեծ պրեֆերենցիաներ։ Այնքան շատ, որ դրսում ներդնելուց ավելի շահավետ լինի։ Սա է տնտեսության կառուցվածքի փոփոխման և հետագա զարգացման միակ ձևը։
Կգնա՞ն նոր իշխանությունները այդ ճանապարհով, դժվար է ասել: Նախ դա պետք է գիտակցեն: Հետո պետք է բավարար գիտելիք ու փորձ ունենան՝ ներդնելու այդ համակարգը: Բացի այդ, պետք է ինտեգրելով նախկին օլիգարխներին բարեփոխումների մեջ՝ միաժամանակ պետք է երաշխավորեն իրենց բիզնեսի ու սեփականության անվտանգությունը տարատեսակ կուլակաթափման ծրագրերից: Եթե Փաշինյանի թիմը դա չգիտակցի, ապա «անօրինական կուտակված բիզնեսների ու սեփականության» դեմ պայքարի հետ մեկտեղ՝ ակամայից կվտանգի նաև երկրի տնտեսության հետագա զարգացումը՝ դրանից բխող հետևանքներով:

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org