2018թ․-ին Անհայտ երկիր արտահանվել է 15 մլն 81 հազար դոլարի ապրանք
Ես շարունակում եմ հաճույքով կարդալ վիճակագրական տեղեկատվություն։ Անկեղծ խոստովանում եմ, որ ավելի ու ավելի դժվար է պայքարել ընթերցածդ թաքուն պահելու գայթակղության դեմ։
Օրինակ՝ ԱՎԿ-ի (նախկին ԱՎԾ) «Արտաքին առևտրի տվյալների բազայում» գրված է, որ 2018թ․-ին Անհայտ երկիր արտահանվել է 15 մլն 81 հազար դոլարի ապրանք։ Փոխարենը նույն Անհայտ երկրից ներմուծվել է 46 մլն․ 46 հազար դոլարի ապրանք։
Հետաքրքիր չի՞, թե ինչ մեթոդով են պարզում, որ տվյալ ապրանքը ներմուծվում է Անհայտ երկրից կամ արտահանվում Անհայտ երկիր։ (Երկրի անունը մեծատառով գրելը դպրոցից մնացած քարթու սովորություն է):

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից