Կարծիք

20.03.2019 17:32


Հակասությունների միասնություն

Հակասությունների միասնություն

1. Հայտարարվում էր, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, բայց պարզվում է՝ բացահայտված չէ, և այդ չբացահայտվածության պատճառը պարկուճն է:

Ի դեպ, դեռ հարց է, թե արդյոք ճի՞շտ է ասվում փոխված պարկուճի մասին, թե՞ կրկին գործ ունենք այլաբանության հետ:

2. Հայտարարվում էր, որ կոռուպցիան վերացել է, բայց պարզվեց, որ այդ վերացմանը նպաստող մարմիններից մեկն է թաթախվել կոռուպցիայի մեջ:

Ի դեպ, այդ մարմնի ղեկավարը հայտնի քայլարածական է:

3. Հայտարարվում էր, որ ԽԾԲ չի լինելու կադրային հարցերում, բայց պարզվեց, որ ԽԾԲ-ն կադրային քաղաքականության մեջ դոմինանտային նշանակություն է ստացել:

Ի դեպ, ընտանիքի անդամներին, մասնավորապես երկրի ղեկավարի կնոջն ու աղջկան ակտիվ հասարակական և քաղաքական դաշտ մղելու պրակտիկա կա Ադրբեջանում: Խոսքը Մեհրիբանի ու Լեյլայի մասին է: Եթե որոշել ենք հետ չմնալ, ապա ամեն ինչ ճիշտ է գնում:

Այս հակասությունների միասնության մեջ բնական է, որ բանաստեղծություն գրելու ցանկություն է առաջանում:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը