Աշխարհ

20.03.2019 14:18


Նազարբաևի ավագ դստերն ընտրել են Ղազախստանի սենատի խոսնակ

Նազարբաևի ավագ դստերն ընտրել են Ղազախստանի սենատի խոսնակ

Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաեւային: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստիի» թղթակիցը:

Նոր խոսնակի ընտրությունը կապված է այն բանի հետ, որ սենատի նախորդ նախագահը՝ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, մարտի 20-ին Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնաթողությունից հետո ստանձնել է նախագահի պաշտոնը: Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է ձայների ընդհանուր հաշվումը, դրա նախագահը հայտնել է, որ սենատի նախագահ է ընտրվել Դարիգա Նազարբաեւան:

Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան է, 2016 թվականի սեպտեմբերից նա հանրապետության խորհրդարանի սենատի պատգամավոր էր եւ գլխավորում էր պալատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեն:

Տարբեր ժամանակներում Նազարբաեւան եղել է մեջլիսի (ստորին պալատի) պատգամավոր, որտեղ գլխավորել է սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեն, պաշտոնավարել է որպես պալատի նախագահի տեղակալ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը