Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է: Այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը:
«ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել»,- ասաց Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին, թե ԱԳՆ-ն ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից նոր զորակայանի տեղակայմանը՝ Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ դա նույնպես չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:
«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն և կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- նշեց նա:
***
Պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի արտահայտած դիրքորոշումը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տոնայնությամբ փոքր-ինչ տարբերվում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններից, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Արցախն իր տեսակետն ունի։
«Կա՞ն արդյոք հակասություններ, ոչ։ Մենք համագործակցում ենք արցախցի գործընկերների հետ եւ քննարկում բոլոր հարցերը»,- նշել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ավելի մանրամասն վերջերս մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման օրակարգին, ապա Հայաստանի վարչապետը Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստում ասել է, որ հանդիպումն ուղղված կլինի սկզբունքների եւ տարրերի պարզմանը։
«Երեկ մամուլի ասուլիսում վարչապետը կրկնել է ավելի վաղ՝ ԱԽ համատեղ նիստում արտահայտածը. կան երեք սկզբունք եւ վեց տարր, որոնց շուրջ կողմերը սեփական մեկնություններ ունեն։ Անհրաժեշտ է գալիք հանդիպման համար մշակել բոլորի համար ընդունելի մոտեցում»,- նկատել է մամուլի քարտուղարը։