Մեր վիճակագիրները հնարավոր ամեն ինչ հաշվարկում են: Այս ամսին ամեն տարի հրապարակվում է «Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը» հաշվետվությունը: Այն վիճակագրական լավագույն չափորոշիչներով կազմված փաստաթուղթ է, ուր երկրում առկա գյուղկենդանիների քանակը ներկայացվում է մի քանի չափանիշներով:
Նախ՝ քանակը ներկայացվում է ըստ առևտրական կազմակերպությունների և բնակչության տնտեսությունների: Հետո տվյալները ներկայավում են ըստ մարզերի, և որ ամենակարևորն է՝ բոլոր տեսակի կենդանիների դեպքում առանձին տրվում է այդ տեսակի մայրական կազմի ծավալը: Սա, բնականաբար, հնարավորություն է տալիս կանխատեսել թե՛ անասնապահության տվյալ ոլորտի նկատմամբ առևտրային կազմակերպությունների ու թե՛ գյուղացիական տնտեսությունների մոտեցումը: Հետևաբար, կարելի է կանխատեսել գնային տատանումները մսամթերքի շուկայում:
Այս ոլորտում գյուղացիները պետական ու ոչ պետական մասնագիտական խորհրդատվություն, որպես կանոն, չեն ստանում: Ուստի գյուղկենդանիների գլխաքանակի վիճակագրությանը հետևողը կարող է տեսնել հետևյալը. եթե, ասենք, շուկայում բարձր է խոզի մսի գինը, ապա հաջորդ երկու-երեք տարվա ընթացքում խոզի գլխաքանակը կտրուկ ավելանում է` անխուսափելիորեն հանգեցնելով մսի գնանկման, և այդպես շարունակ:
Ամենատարօրինակն այն է, որ այս օրինաչափության թակարդն ընկնում են նաև խոշոր անասնապահական (կամ ֆերմերային) տնտեսությունները: Այսպես, 2016-ի ցածր գները ներքին շուկայում և արտահանման բացված եզակի հնարավորությունը հանգեցրին նրան, որ տավարի գլխաքանակն անցած տարվա սկզբին նվազել էր 10 տոկոսով: Իրավիճակը հարահոս շարունակվեց նաև 2018-ին: Հիմա արդեն հրապարակվում է, որ անկումը շարունակվել է: Նախորդ տարվա համեմատ՝ կովերի գլխաքանակը եկրում նվազել է համարյա 5 տոկոսի չափով: Ընդ որում, խոշոր տնտեսություններում նվազումը շատ ավելի բարձր է՝ 11 տոկոս, իսկ գյուղացիական տնտեսություններում` 4.8: Արդյունքը աննախադեպ բարձր գներն էին: Իհարկե, վերջին մեկ-մեկուկես ամսում ներմուծված (հիմնականում՝ բելառուսական) մսի հաշվին հաջողվեց նվազեցնել տավարի մսի գինը ներքին շուկայում: Նույն «հնարքն» աշխատեց նաև խոզի մսի պարագայում:
Խոզը միակ կենդանին է, որի գլխաքանակը աճ է գրանցել 2018-ին` համարյա 19 տոկոս: Խոշոր տնտեսությունների համար ավելի հեշտ էր հաշվարկելը, որ 5–տոկոսանոց անկումից հետո այս մսամթերքի գինը շուկայում կաճի, և տարվա համար նրանք մոտ 30 տոկոս աճ գրանցեցին: Իսկ գյուղացիական անհատական տնտեսությունները` 17,5: Բարդ չէ ենթադրելը, որ մսի այս տեսակի գնանկումը հանգեցնելու է գլխաքանակի կրճատման: Որովհետև չկան շուկայական նման տատանումները մեղմող համակարգեր. գյուղացին ու գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները մենակ են դիմակայելու թե՛ շուկայական տատանումներին, թե՛ ներկրումների արդյունքում արդեն ձևավորված գնանկմանը: 2018-ի սկզբին մոտ 9 տոկոսով պակասել էր ոչխարների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում: Կրճատման տեմպը պահպանվեց նաև անցած տարի` այս անգամ արդեն 3,5 տոկոսի չափով: Առտրային տնտեսությունները 6.2 տոկոսով, գյուղացիականները` 3.5:
Հնարավոր է, որ անկում արձանագրող այս թվերը հրապարակելուց առաջ նախապես դրվել են վարչապետի սեղանին: Չեմ բացառում, որ այս թվերը տեսնելուց հետո է վարչապետը ամեն անգամ որևէ գյուղացու հետ հանդիպելիս «համոզում» կով, ոչխար պահել: «Համոզելու» գործն, իհարկե, ոլորտի պրոֆեսիոնալ մենեջերների մոտ ավելի լավ կստացվեր: Բայց հայտնի բան է` մենք գյուղնախարարություն չունենք: Իսկ մասնագիտական խորհրդատվությունը վիճակագիրներին ոչ վստահել է պետք, ոչ հանձնարարել: Նրանք ընդամենը «սառնասրտորեն» արձանագրում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում (պարզ ասած՝ գյուղկենդանիների բուծմամբ զբազվող խոշոր տնտեսություններում) այդ կենդանիների գլխաքանակը պակասում է: Ոլորտը դառնում է ոչ հրապուրիչ խոշոր տնտեսվարողների համար: Ավելին՝ դատելով վարչապետի ու գյուղացիների զրույցներից՝ անասնապահությունը նույնիսկ գյուղում ապրողների համար հրապուրիչ չէ: Տնտեսական իմաստով, իհարկե:
Ինչու է վարչապետը խորհուրդ տալիս կով, ոչխար պահել

Գյուղկենդանիների գլխաքանակը Հայաստանում
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org