Հերթական դանակահարությունը Երևանում. դեմքի մասում դանակի հարված ստացած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց
Մարտի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաննեում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ դեմքի մասում սուր-կտրող առարկայից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ Ալեք Մանուկյան 15 հասցեում զննություն էին կատարում, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում։