Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով՝ մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հ
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է:
Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: