«Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել». Փաշինյանը՝ Բաղրամյան 26 ճամպրուկով փող տանելու մասին
Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել, եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի: Ահա այսպես իր մեծ ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հիշեցմանը, որ ինքը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ նախկինում նախկին գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել:
Լրագրողը նաեւ նկատեց. «Այդպես էլ չհասկացանք՝ ովքեր են տարել, որքան են տարել, ում են տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչո՞ւ դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում: Գործարարներն իրենց կամքո՞վ են տվել, թե՞ պարտադրանք է եղել»:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Հայաստանում կոռուպցիա է եղել, ՀՀ իշխանությունը կոռումպացված է եղել: Ենթադենք՝ այդ կոռուպցիան երբեմն եղել է ճամպրուկով, երբեմն եղել է դրամական փոխանցումով: Հանճարեղ է պետք լինել, որ բանկից բանկ փող փոխանցեն: Ինչքան պետք է վստահ լինեն իրենց վրա, որ առաջիկա 100 տարում իրենք են իշխանությունը, որ բանկից բանկ փող փոխանցեն:
Այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի, ու այդ հարցն ինձ է ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ով չնստի: Սա շատ կարեւոր նրբություն է: Քրեական գործեր կան, որ պետք է քննվեն. եթե պետք է ինչ-որ մեկը նստի՝ կնստի, եթե պետք է ինչ-որ մեկը չնստի՝ չի նստի»:
Վարչապետն ընդգծեց, որ հիմա ասում են՝ մի շարք քրեական գործերով քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ես դրան պատասխանում եմ՝ ես հիմա մեկ տարի կլինի՝ վարչապետ եմ, ենթադրենք՝ ինչ-որ մի ժամանակ վարչապետ եմ լինելու: Իմ հայտարարագիրը հրապարակված է, բոլորդ կարող եք տեսնել, թե ես, իմ ընտանիքի անդամները վարչապետ լինելու պահին ինչ գույք ենք ունեցել:
Հիմա նրանք, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում, ասում են՝ նորմալ կլինի, եթե 1-2 տարի հետո պարզվի, որ ենթադրենք՝ իմ որդին միլիոնատեր է: Նրանք դա են ասում. որ ենթադրենք՝ 3 տարի, 5 տարի հետո իմ որդին ճամպրուկով տանի մի հատ բանկ, ասի՝ հաշվեհամար բացեք, 27 մլն դոլար եմ բերել, դնեմ իմ հաշվին: Դա նորմալ բան է: Այդպես են մեկնաբանում այն մարդիկ, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում: Չի կարող լինել այդպիսի բան»:

Աղբյուրը՝ news.am