Կարծիք

19.03.2019 17:17


Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր

Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր

Վարչապետը ասել է, որ գործարարները Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք ճամպրուկներով փող էին տանում, այսինքն պարբերաբար պետական ծանրագույն հանցագործություն է կատարվել։

Հիմա ասում է, որ սխալ են անում, որ իրեն են հարցնում, թե այդ հանցագործություններն ինչի չեն բացահայտվում, այսինքն այդ հարցը պետք է պատկան մարմիններին տրվի։ Վարչապետի հետ դժվար է չհամաձայնելը։

Վարչապետի հայտարարության հիման վրա դատախազությունը պետք է քրեական վարույթ սկսեր․

1․ կա՛մ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար,

2․ կա՛մ նախկին նախագահի հանդեպ քրեական գործ բացվի ծանր պետական հանցագործություն կատարելու համար։

Եթե դա չի արվում, ապա պետք է․

1․ կա՛մ գլխավոր դատախազը պատժվի իր պարտականությունները չկատարելու համար,

4․ կա՛մ հայտարարվի, որ Հայաստանում իրավապահ մարմիններ ու Սահմանադրություն գոյություն չունեն։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը