Լրահոս

19.03.2019 16:36


«Արագաչափերի կիրառման կողմնակիցները շատ են հասարակությունում». Փաշինյան

«Արագաչափերի կիրառման կողմնակիցները շատ են հասարակությունում». Փաշինյան

Հեղափոխությունից հետո տուգանքների պրակտիկան էական նվազում է ունեցել, եւ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի ընդհանրապես տուգանքների ամբողջ համակարգը փոխելու մասին օրենքի նախագիծը: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ արագաչափերի տուգանքների մեծ համաներում է իրականացվել. «13 մլրդ դրամ ներել ենք: Ամեն ինչի համար տուգանելու պրակտիկան իջել է»:

Հիշեցմանը, որ վարչապետի ծրագրային կետերից է լինելու արագաչափերի վերացումը, մինչդեռ դրանք մնացել են, Փաշինյանն ասաց, որ մայիսին կառավարության նիստում այդ հարցի քննարկման ժամանակ ինքն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի գործունեությունը, մինչդեռ դա բուռն քննարկումների առիթ դարձավ:

«Հանրության շրջանում շատ բուռն ալիք բարձրացավ, մասնագետները պնդեցին, որ դա զոհերի թիվը կավելացնի, եւ պետք չէ որեւէ դեպքում դա անել: Սա այն դեպքերից էր, երբ որ մենք հարկ համարեցինք լսել քննադատությունը, եւ այլընտրանքային ճանապարհներով փորձել գնալ», -ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հասարակությունում շատ են արագաչափերի կիրառման կողմնակիցները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը