Լրահոս

19.03.2019 13:05


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մարտի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում

Մարտի 19-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.80C

Այս խորագրի վերջին նյութերը