Լրահոս

19.03.2019 11:40


Պայթեցման պատճառով Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհը փակ է լինելու երթևեկության համար

Պայթեցման պատճառով Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհը փակ է լինելու երթևեկության համար

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչեւ «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթեւեկության համար։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը