Լրահոս

19.03.2019 11:37


Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. վիրավոր երիտասարդներին հասցրել են հիվանդանոց

Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. վիրավոր երիտասարդներին հասցրել են հիվանդանոց

Երեւանում այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Մասիս Բ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, եւ 23-ամյա Վոլոդյա Խ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

Իրավապահները պարզել են նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել Չարենց փողոցի Խրիմյան Հայրիկ դպրոցի հարեւանությամբ։ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, սակայն նրանք որոշ ժամանակ պետք է մնան հիվանդանոցում։

Այս խորագրի վերջին նյութերը