Կարծիք

18.03.2019 22:05


Ինքս ինձ առայժմ կհամոզեմ, որ մեր վարչապետը իր խոսքի այլաբանությունում նկատի չի ունեցել Քարվաճառի և Բերձորի հանձնումը

Ինքս ինձ առայժմ կհամոզեմ, որ մեր վարչապետը իր խոսքի այլաբանությունում նկատի չի ունեցել Քարվաճառի և Բերձորի հանձնումը

Արցախում՝ Անվտանգության խորհրդի նիստում, վարչապետի ելույթին դիտավորյալ անմիջապես չարձագանքեցի։ Ընդհանուր աղմուկը շատ էր։ Ելույթը, թեև ուներ շատ հստակ ազդակներ, բայց այլաբանությունն էլ շատ էր։ Դե խեղճ քաղաքացի գնա ու գլուխ հանի «3 սկզբունք, վեց տարր»։

Ես ինձ կդնեմ սովորական քաղաքացու տեղ և ինքս ինձ կհամոզեմ, որ մեր վարչապետը նախկին երեք նախագահների ճանապարհով չի գնում, չի փորձում վերցնել, բարձրացնել ավելի մեծ ծանրություն, քան մարդը իր քաշային կարգով կարող է։ Հուսամ նա շատերի նման չի մնա այդ ծանրության ճնշման տակ։

Ես ինքս ինձ առայժմ կհամոզեմ, որ մեր վարչապետը իր խոսքի այլաբանությունում նկատի չի ունեցել Քարվաճառի և Բերձորի հանձնումը։ Հատուկ չհասկացողների համար՝ Արցախը կա ու կմնա Հայաստանի հետ միացված իր ողջ մարմնով... ու չի ծնվել էն մեկը, ով Սևան թափվող քաղցրահամ ջրերի ակունքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի անվտանգությունը հարցականի տակ դնի։

Իսկ առայժմ... առայժմ մենք հավատում ենք մեր վարչապետին, «երեք սկզբունք, վեց տարր» մեր խելքի բանը չէ... ու ընդհանրապես մեր վարչապետը լրիվ ուրիշ բան երևի նկատի ուներ...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը