Մեկնաբանություն

18.03.2019 15:41


Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Լուսինե Բադալյանի շուրթերով արձանագրված ճշմարտությունը (տեսանյութ)

Բուլգակովն իր «Վարպետը և Մարգարիտան» վեպում մի ուշագրավ ձևակերպում ունի. «Ձեռագրերը չեն այրվում»,- ասում էր մեծ գրողը: Վերաձևակերպելով նրա ասածները՝ կարող ենք նշել, որ ֆեյսբուքյան գրառումները չեն անհետանում:

Այդ գրառումներից մեկում նշված էր հետևյալը. «Չեն կարող Քոչարյանին պաշտպանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանեն իրեն ազատազրկած քաղաքական թիմին»:

Գրառման հեղինակը «Իմ քայլը» դաշինքի գաղափարական թևի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր և այլևս հայտնի քաղաքական գործիչ Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն:

Ճիշտ է, հետո նա բազմաթիվ անգամներ խմբագրել էր այդ գրառումը, բայց ոմանք դաժանաբար «սքրին շոթ» էին արել գրառման նախնական տարբերակը, այսինքն՝ պահել էին նրա մտքերի կուսական տեսքը:

Ըստ ամենայնի՝ Լուսինեի գրառումը արտաքին միջամտության արդյունքում էր վերափոխվել, սակայն եղածն արդեն արձանագրվել էր, ու անհարմար ստացվեց:

Բադալյանն իր գրառմամբ անկեղծացել էր ու Թումանյանի հայտնի ստեղծագործության հերոս Գիքորի պես տան խոսակցությունը (ի դեպ, «Իմ քայլում» Գիքորների պակաս չկա՝ վերից վար) և ներքին տրամադրությունն արտացոլել ֆեյսբուքյան իր էջում՝ ակամայից խոստովանելով, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատազրկել է իրենց քաղաքական թիմը (դե՛, Նիկոլ Փաշինյանը, էլի՛):

Ինչպես ասում են՝ մանկան շուրթերով բարբառում է ճշմարտությունը: Լուլուն պարզապես ևս մեկ անգամ հաստատել է, որ Քոչարյանի դեմ գործ է հարուցվել, ու նա կալանավորվել է քաղաքական ղեկավարության որոշմամբ: ՀՔԾ-ն ու դրա տխրահռչակ ղեկավար Սասուն Խաչատրյանը պարզապես գործիքի դեր են կատարում քաղաքական ղեկավարության ձեռքում:

Այն, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ապացուցվեց դեռևս ամիսներ առաջ, երբ հանրության սեփականությունը դարձավ հայտնի գաղտնալսումը: Լուլուն ընդամենն ամրապնդել է այդ ապացույցը: Դրա համար էլ նրա գրառումը սուսլովաբար խմբագրել էին տվել, բայց դա բան չփոխեց: Լուլուն «քաշեց» թիմին, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այդ թիմում բոլորն են Լուլուներ, և չարժե միայն այդ աղջկան մեղադրել:

Հայկ Ուսունց

53905720_1005837146279008_6245147044139237376_n (1)

Այս խորագրի վերջին նյութերը