Լրահոս

18.03.2019 15:26


Լոռիում մտել են 82-ամյա կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու թալանել տունը

Լոռիում մտել են 82-ամյա կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու թալանել տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին՝ ժամը 22։30-ից մինչեւ մարտի 17-ի ժամը 02։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Մեծավան գյուղի բնակիչ 82-ամյա Նոյեմ Հ.-ի տան պատուհանի ապակին հանելու միջոցով մտել են ներս եւ հարձակվել անօգնական կնոջ վրա, կպչուն ժապավենով փակել բերանը եւ նրանից հափշտակել ոսկյա մատանի, 220 հազար դրամ, 50 ԱՄՆ դոլար, 15 հազար ՌԴ ռուբլի եւ դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Նոյեմ Հ.-ին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս։

Այս խորագրի վերջին նյութերը