Քաղաքական

18.03.2019 11:58

«Մեր վրդովմունքն ենք հայտնում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ». Աբովյան համայնքի ավագանու հայտարարությունը

«Մեր վրդովմունքն ենք հայտնում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ». Աբովյան համայնքի ավագանու հայտարարությունը

Աբովյան համայնքի ավագանուհայտարարությունը՝

«Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։

Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարորություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցրած պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ: Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։

Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը և զարգացմանը: Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ: Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց և մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

Աբովյան համայնքի ավագանու անդամներ

ք. Աբովյան»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։