Կարծիք

18.03.2019 11:00


Իշխանությունը մի օր ձեռքումդ է, մի օր էլ՝ կոկորդումդ

Իշխանությունը մի օր ձեռքումդ է, մի օր էլ՝ կոկորդումդ

Նա չէր սպասում, որ դառնալու է առաջնորդ, բայց հանգամանքների բերումով ստացավ իշխանությունը։ Նա երազում էր պոետ լինելու մասին և իրեն իրոք այդպիսին էր համարում։ Սիրում էր նաև դերասանություն անել և պարտադրում էր մարդկանց նայել իր անտաղանդ խաղը։ Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար չէր խորշում ոչ մի զազրելի քայլից։

Նրա իշխանության տարիներն ամենաթողության խորհրդանիշ են:
Նա երբեք առաջադեմ ղեկավար և ճկուն քաղաքական գործիչ չի եղել: Իր գահը պահում էր ներպալատական ինտրիգների, ճնշումների և մարդկանց համար էժանագին տեսարաններ ապահովելու շնորհիվ։

Չխորշեց անգամ սեփական քաղաքն այրելուց, որի կրակների համապատկերին բեմական զգեստով ճարտասանում և քնար էր նվագում։ Հրդեհից հետո ազատված տարածքում կառուցեց իր հաճույքների պալատը և տեղադրեց 30–մետրանոց սեփական արձանը։

Իր տգիտությունը և մեղքերը կոծկելու համար ներքին թշնամի հայտարարեց քրիստոնյաներին, ու նրանց նկատմամբ սկսվեց իսկական որս։

Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան եղավ՝ կտրելով կոկորդը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը