Լրահոս

18.03.2019 10:30


Օպերայի այգում գտնվող սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է (ուղիղ)

Օպերայի այգում գտնվող սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է (ուղիղ)

Արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները՝ կանաչ գոտու վերականգնման նպատակով։

Քաղաքապետարանի ծրագիրը ներառում է նաև հարակից ճարտարապետական ձևավորումը: Նշվում է, որ կանցկացվի բաց մրցույթ, և կորոշվի տարածքի ճարտարապետական դիմագիծը:

Հիշեցնենք՝ ապամոնտաժման աշխատանքներն սկսվել են մարտի 13-ին։ Մարտի 14-ին սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիաներ սկսեցին, և բախումներ տեղի ունեցան ոստիկանների ու քաղաքացիների միջեւ։ Վնասվածքներ ստացան ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք, բերման ենթարկվեց 22 մարդ։

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ «Ջազզվե» սրճարանի ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ ցավոք, իրենց հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Նա կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիաները:

«Ատմոսֆերա» ՍՊԸ-ի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են դատարան դիմել իրենց գույքը փչացնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը