«Ո՛չ գազավորված ըմպելիքների թանկացմանը». կրկին ակցիա է Կառավարության դիմաց (տեսանյութ, լրացված)
Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է մեծացնել հարկային բեռը, մասնավորապես, ակցիզային հարկը, որը կարող է հանգեցնել գազավորված ըմպելիքների գների մի քանի տասնյակ դրամով թանկացման:
Ակցիայի մասնակիցներ պնդում են՝ «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ես դառնում եմ գործազուրկ», «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» և այլն:
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։
Նախապես որոշված էր, որ այս փոփոխությունը վերաբերելու է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:
***
Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների աշխատակիցներին մարտի 19-ին կընդունի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. նրանք դադարեցնում են բողոքի ակցիան, որը մարտի 18-ի առավոտից անցկացնում էին կառավարության շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը հավաքվածներին հայտնեց իր և ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հանդիպման մանրամասները: Նա փոխանցեց, որ Նաիրի Սարգսյանը խոստացել է մարտի 19-ին հանդիպում կազմակերպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
«Հայ կոլա» ընկերության տնօրենն ընդգծեց, որ իրենց հետագա քայլերի մասին կհայտարարի փոխվարչապետի հետ հանդիպումից հետո:

7or.am