Արագածի բնակիչները փակել են Արագածոտնի մարզպետի ավտոմեքենայի ճանապարհը (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 4 ամիս առաջ բնակիչների պահանջով ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր, երեկ աշխատանքը վերականգնվել է, որն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը. «Ժողովուրդը դժգոհում է, որ ուսումնասիրություն չի արվել, նրանց չեն տեղեկացրել աշխատանքի վերականգնման մասին։ Մի խոսքով՝ անելանելի վիճակ։ Երեկվանից են հավաքվել են, պահանջում են, որ մարզպետը, տարածքային կառավարման նախարարը գան, լսեն նրանց»։
Հենրիկ Հովհաննիսյանը նշեց նաև, որ Ապարանի համայնքապետը բնակիչներին տեղեկացրել է՝ մարզպետը գալիս է նրանց հետ հանդիպման։
Մարզպետը եկել, խոսել է բնակիչների հետ, սակայն բնակիչները շարունակել են փակ պահել Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։
«Մարզպետը բնակիչներին ասաց, որ հենց վաղվանից էլ կսկսեն ուսումնասիրություններ անել ՀԷԿ-ում, տեսնեն՝ դրա աշխատանքը վնասու՞մ է գյուղերին, թե՞ ոչ, սակայն բնակիչները պնդեցին, որ ՀէԿ-ի աշխատանքը պետք է դադարեցվի և վերջ»,-ասել է Հովհաննիսյանը։
Արագած գյուղի բնակիչները մարզպետ Դավիթ Գևորգյանի և ոստիկանների ուղեկցությամբ գնացել են ՀԷԿ՝ բանակցելու, ինչից հետո որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել Գեղարոտ գետի վրա գործող երկու ՀԷԿ-ի աշխատանքները:
Դրանից հետո միայն բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են բացել միջպետական ճանապարհը: 5 օր անց Արագած գյուղում մարզպետի, ՀԷԿ-երի ներկայացուցիչների և գյուղի բնակիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու:
Արագածի բնակիչները փակել են Արագածոտնի մարզպետի ավտոմեքենայի ճանապարհը (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արագած գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանը։