Կարծիք

17.03.2019 12:35


Խմբագրելով «Անասնաֆերման»

Խմբագրելով «Անասնաֆերման»

Դե լավ, էդպես վրա մի՛ տվեք։ Նույնիսկ հանճարեղ Դոստոևսկին իր «Ապուշը» վեպը բազմաթիվ անգամներ խմբագրել ու վերախմբագրել է։

Էլ չեմ ասում Օրուելի մասին։ Նա իր «Անասնաֆերման» էլ հաստատ մի 26 անգամ խմբագրած կլինի։

Թող ներեն ինձ Դոստոևսկու և Օրուելի երկրպագուներն այսպիսի զուգահեռների համար, բայց դե, ինչ արած, ժամանակներն են այդպիսին։ Իրավիճակ է փոխվել։ Հիմա անասուններն են Օրուելին ուզում մի քանի անգամ խմբագրել ու վերախմբագրել։

«Անասնաֆերման» լրջորեն կաղում է, երբ գործի են անցնում մեր «անասունները»։

***

Երբ բացակայում է հացը, օգնության է հասնում

«Ես կերա խավիար,
Ու կանչեցի յար»

ոճով գրված էժանագին պոեզիան։

Հաջորդիվ կլինի արդեն կարաոկեն, որից հետո Տիգրան Կարապետիչի «ադամանդներին» արժանացած երգիչները դասականներ ու բարձրաճաշակ արվեստի գործեր մատուցողներ կընկալվեն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը