Կարծիք

17.03.2019 10:29


Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստից Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է նայում

Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստից Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է նայում

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացած ու զայրացած ասաց, որ կառավարության աշխատակազմում պատրաստված իր ելույթների տեքստերից դժգոհ է ու իրեն թվում է՝ տեքստերից իրեն «Սերժ Սարգսյանն է նայում»։

Կարդացեք կառավարության պաշտոնական կայքում հրապարակված այս տեքստը և ասեք խնդրեմ՝ ինչի՞ մասին է այն։ Անձամբ ինձ վերջին պարբերությունից Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է նայում։ Որտեղի՞ց այս երիտասարդ աշխատակազմում այսքան բովանդակազուրկ տեքստ գրելու հունար ունեցող․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր:
Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին:
Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը:
Աշխատանքային ընթրիքի ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ»։

Եթե այս բացատրությունը չլիներ, հավանաբար շատերը կմտածեին, որ վարչապետը գործարարների ու արդյունաբերողների հետ քննարկել է սուսերամարտի զարգացման կամ հայցական հոլովի դրսևորման որոշ հարցեր։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը