Լրահոս

16.03.2019 14:10


Ավազակային հարձակում Արարատում. դանակահարել են 62-ամյա տանտիրոջը, բռնություն կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբ

Ավազակային հարձակում Արարատում. դանակահարել են 62-ամյա տանտիրոջը, բռնություն կիրառել 59-ամյա կնոջ նկատմամբ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախօրեին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու եւ Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ, 62-ամյա Գասպար Ա.-ի տուն եւ դարանակալել են ավտոտնակում, ապա նկատել են Գասպար Ա.-ի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Ն.-ին։

Նրանք հարձակվել են կնոջ վրա, փակել բերանը, իսկ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գասպար Ա.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, դիմել են փախուստի։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են 34-ամյա Էդգար Ե.-ն, 35-ամյա Արմեն Ա.-ն: Էդգար Ե.-ին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Արմեն Ա.-ին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին եւ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գասպար Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինս անհատ ձեռներեց է։

Այս խորագրի վերջին նյութերը