Օսիպյանը կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանության տարածքային բաժիններում
Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ս. Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մյուս հրամաններով՝ Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից եւ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։