Քաղաքական

15.03.2019 18:13

Դատախազությունը բողոքարկել է Առողջապահության նախկին փոխնախարարին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը բողոքարկել է Առողջապահության նախկին փոխնախարարին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ

Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,-ասաց Խաչատրյանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Վահան Պողոսյանին՝ մերժելով քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը:

Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Վ. Պողոսյանը: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։