Քաղաքական

15.03.2019 17:10


Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ ղեկավարությանը. Коммерсантъ

Զուրաբիշվիլին Երևանում մեղադրել է ՀՀ ղեկավարությանը. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Հայաստան այցին` նշելով, որ Հայաստանում Զուրաբիշվիլին ոչ միայն հաստատել է ԼՂ հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը, որը նա հայտնել էր Բաքվում, այլև` մեղադրել ՀՀ ղեկավարությանը:

«Այդ թեման բարձրացվել է նրա` ՀՀ նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: Սակայն Վրաստանի նախագահը չի էլ մտածել արդարանալու մասին: Հակառակը` նա մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ-ին: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին զզգուշացրել է, որ իր երկրի համար շատ կարևոր է ՀՀ-ի կոմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ միայն խոսքով, այլև` գործով»,-գրում է թերթը:

Պետության ղեկավարը մանրամասնել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների այցերը Աբխազիա և Հարավային Օսիա:

«Այցերի կազմակերպիչներն այդ կերպ ցուցադրում են որ այդ հակամարտութունները սիմետրիկ են: Դա շատ տխուր է և ցավալի»,-ցիտել է Զուրաբիշվիլիին Коммерсантъ-ը:

Հիշեցնենք, որ Բաքվում նա հայտարարել էր, որ «օկուպացված տարածքները բաց վերք են երկու երկրների համար»:

Աղբյուրը՝ infonews.am

Այս խորագրի վերջին նյութերը