Քաղաքական

15.03.2019 15:30


Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու ՀՔԾ-ի միջնորդությունը (տեսանյութ)

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու ՀՔԾ-ի միջնորդությունը (տեսանյութ)

Այսօր դատարանը բավարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու ՀՔԾ-ի միջնորդությունը։

Դատական այսօրվա նիստին ևս Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր։

Միջնորդությունը քննվում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնել է․ «Դատարանը կալանքի միջնորդությունը բավարարեց, գրավի միջնորդությունը մերժեց, բայց դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը: Այսինքն՝ քանի որ նյութերին ծանոթանալու փուլն է` միակ հիմքը դատարանը ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը և գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»:

Հիշեցնենք, որ 18.01.2019թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը