Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա
Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների «աննախադեպ» համատեղ նիստի ժամանակ ու նաև դրանից հետո թվիթթերյան իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում երկխոսել նաև ադրբեջանական ժողովրդի հետ։
Փաշինյանը կարծում է, որ ադրբեջանցիները խաղաղասեր են, և նրանց պետք է պատրաստել խաղաղության։
Թե ինչպես կավարտվի «ժողովրդի վարչապետի» խաղաղարար առաքելությունը Բաքվում, պարզ կդառնա շատ շուտով։ Մինչև այդ, սակայն, լրիվ հակառակ առաքելությունն է իրականացվում Երևանում։ Մեր ժողովրդին պատրաստում են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Ներքին պատերազմի։ Միմյանց դեմ պատերազմի։ Դասակարգային ու հասարակությունը տրոհող պատերազմի։ Իսկ դա նշանակում է, որ թուլացվում է արտաքին թշնամուն դիմադրելու իմունային համակարգը։ Միտումնավո՞ր է դա արվում, թե՞ ոչ, «հերձումը» ցույց կտա։
Որքան որ միասնական էր ՀՀ քաղաքացին, որքան որ սիրո և հանդուրժողականության սկզբունքով էր առաջնորդվում մեր հեղափոխական ժողովուրդը մինչև2018–ի մայիսի 8–ը, այնքան այժմ թշնամացած ու չարացած է։
Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի բզկտի, պառակտի, սևի ու սպիտակի բաժանի, հեղափոխական ու հակահեղափոխական պիտակավորի ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Նա պատրաստ է անգամ ադրբեջանցիներին սիրաշահել ու երկխոսել հետները, նա պատրաստ է ժամերով գյալաջի անել Ալիևի հետ, նրանից պատմության դասեր ստանալ ու նրան դրական խոսքերով բնութագրել, բայց ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում մեր երկրի ներսում։
Շատ խորհրդանշական է, որ երեկ Օպերայի տարածքում, երբ կազմակերպված ձևով իշխանություններին սատարող խումբ բերեցին, որպեսզի պաշտպանեն ապամոնտաժման գաղափարը, հնչեց «Քանդե՛լ» վանկարկումը։ Քանդելն այն կոդն է, որով առաջնորդվում է այս իշխանությունը։
Սրանք ոչինչ սարքող չեն։ Սրանք քանդող են, ու դա ինչ–որ տեղ տրամաբանական է, քանզի հեղափոխության առաջին ալիքը միշտ ավերող է լինում։
Միշտ էլ երբ ուզում ես շինարարություն իրականացնել, առաջին փուլում քանդող բրիգադ է գալիս, որն այնքան փնթի ու փինաչի է լինում, որ պետք եղածն ու չեղածն էլ է քանդում։ Դա «քանդող բրիգադի» առաքելությունն է։ Դրանցից բոլորս էլ ինչպես կենցաղում, այնպես էլ քաղաքականության մեջ դժգոհ ենք մնում։
Հիմա մենք «քանդող բրիգադի» հետ գործ ունենք։ Նորմալ բան էս փինաչիներից չսպասեք։ Նիկոլենք այլ բանի ունակ չեն, քանզի ո՛չ գիտելիք, ո՛չ երկրի զարգացման տեսլական, ոչ էլ թիմ ունեն արարիչ ու շինարար գործունեությամբ զբաղվելու համար։ Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
Այս նեոբոլշևիկները հագուրդ են տալիս իրենց ստորին բնազդներին՝ հենվելով բացառապես այդ բնազդներով առաջնորդվող ամբոխի վրա։ Բայց դա երկար չի կարող շարունակվել։ Սա կփոխվի կա՛մ ներսից, կա՛մ ադրբեջանական տանկերը մեզ բոլորիս դաժան դաս կտան։ Ցանկալին, բնականաբար, ներքին փոփոխությանը հասնելն է, որպեսզի թշնամու տանկերը մնան որպես մետաղի ջարդոն։
Ներքին փոփոխությունը շինարար ու արարիչ գործունեությամբ պետք է լինի։
Շինարարությունը սիրող ու պաշտող, շինարարներին հարգող հայ ժողովրդի համար խորհրդանշական վայր դարձած Ազատության հրապարակում չպե՛տք է հնչի «Քանդե՛լ» կարգախոսը։
Եվ ընդհանրապես, մեր երկրում քանդելուն պետք է փոխարինի շինարարությունը։ Շինարարության փուլը գալու է։ Շինարարությունը դեռ կվերադառնա Հայաստան։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղության. դուրսը՝ քահանա, ներսը՝ սատանա
Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների «աննախադեպ» համատեղ նիստի ժամանակ ու նաև դրանից հետո թվիթթերյան իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում երկխոսել նաև ադրբեջանական ժողովրդի հետ։
Փաշինյանը կարծում է, որ ադրբեջանցիները խաղաղասեր են, և նրանց պետք է պատրաստել խաղաղության։
Թե ինչպես կավարտվի «ժողովրդի վարչապետի» խաղաղարար առաքելությունը Բաքվում, պարզ կդառնա շատ շուտով։ Մինչև այդ, սակայն, լրիվ հակառակ առաքելությունն է իրականացվում Երևանում։ Մեր ժողովրդին պատրաստում են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Ներքին պատերազմի։ Միմյանց դեմ պատերազմի։ Դասակարգային ու հասարակությունը տրոհող պատերազմի։ Իսկ դա նշանակում է, որ թուլացվում է արտաքին թշնամուն դիմադրելու իմունային համակարգը։ Միտումնավո՞ր է դա արվում, թե՞ ոչ, «հերձումը» ցույց կտա։
Որքան որ միասնական էր ՀՀ քաղաքացին, որքան որ սիրո և հանդուրժողականության սկզբունքով էր առաջնորդվում մեր հեղափոխական ժողովուրդը մինչև 2018–ի մայիսի 8–ը, այնքան այժմ թշնամացած ու չարացած է։
Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի բզկտի, պառակտի, սևի ու սպիտակի բաժանի, հեղափոխական ու հակահեղափոխական պիտակավորի ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Նա պատրաստ է անգամ ադրբեջանցիներին սիրաշահել ու երկխոսել հետները, նա պատրաստ է ժամերով գյալաջի անել Ալիևի հետ, նրանից պատմության դասեր ստանալ ու նրան դրական խոսքերով բնութագրել, բայց ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում մեր երկրի ներսում։
Շատ խորհրդանշական է, որ երեկ Օպերայի տարածքում, երբ կազմակերպված ձևով իշխանություններին սատարող խումբ բերեցին, որպեսզի պաշտպանեն ապամոնտաժման գաղափարը, հնչեց «Քանդե՛լ» վանկարկումը։ Քանդելն այն կոդն է, որով առաջնորդվում է այս իշխանությունը։
Սրանք ոչինչ սարքող չեն։ Սրանք քանդող են, ու դա ինչ–որ տեղ տրամաբանական է, քանզի հեղափոխության առաջին ալիքը միշտ ավերող է լինում։
Միշտ էլ երբ ուզում ես շինարարություն իրականացնել, առաջին փուլում քանդող բրիգադ է գալիս, որն այնքան փնթի ու փինաչի է լինում, որ պետք եղածն ու չեղածն էլ է քանդում։ Դա «քանդող բրիգադի» առաքելությունն է։ Դրանցից բոլորս էլ ինչպես կենցաղում, այնպես էլ քաղաքականության մեջ դժգոհ ենք մնում։
Հիմա մենք «քանդող բրիգադի» հետ գործ ունենք։ Նորմալ բան էս փինաչիներից չսպասեք։ Նիկոլենք այլ բանի ունակ չեն, քանզի ո՛չ գիտելիք, ո՛չ երկրի զարգացման տեսլական, ոչ էլ թիմ ունեն արարիչ ու շինարար գործունեությամբ զբաղվելու համար։ Սրանք «աբիժնիկների», բոմժերի ու նախկին հաճախորդների իշխանություն են ձևավորել, քանզի իրենք են այդպիսին։
Այս նեոբոլշևիկները հագուրդ են տալիս իրենց ստորին բնազդներին՝ հենվելով բացառապես այդ բնազդներով առաջնորդվող ամբոխի վրա։ Բայց դա երկար չի կարող շարունակվել։ Սա կփոխվի կա՛մ ներսից, կա՛մ ադրբեջանական տանկերը մեզ բոլորիս դաժան դաս կտան։ Ցանկալին, բնականաբար, ներքին փոփոխությանը հասնելն է, որպեսզի թշնամու տանկերը մնան որպես մետաղի ջարդոն։
Ներքին փոփոխությունը շինարար ու արարիչ գործունեությամբ պետք է լինի։
Շինարարությունը սիրող ու պաշտող, շինարարներին հարգող հայ ժողովրդի համար խորհրդանշական վայր դարձած Ազատության հրապարակում չպե՛տք է հնչի «Քանդե՛լ» կարգախոսը։
Եվ ընդհանրապես, մեր երկրում քանդելուն պետք է փոխարինի շինարարությունը։ Շինարարության փուլը գալու է։ Շինարարությունը դեռ կվերադառնա Հայաստան։
Արարումը սկսվելու է հայկական թերմիդորով։
Կորյուն Մանուկյան