Կարծիք

15.03.2019 10:30


Այո, ինձ ավելի շատ հետաքրքրում է Օպերայի ներսը, որտեղ հրաշալի երգիչներ քիչ են մնացել, քան դուրսը

Այո, ինձ ավելի շատ հետաքրքրում է Օպերայի ներսը, որտեղ հրաշալի երգիչներ քիչ են մնացել, քան դուրսը

Այո, Թամանյանի նախագծում Օպերան կա, բայց կողքի սրճարանները չկան։ Բայց Մեսչյանի երգում էլ Հայկը պարտվեց ոսոխ Բելին...Այո, Օպերայի (ես դիտմամբ եմ այս բառը մեծատառ գրում) հարակից սրճարաններն այս տեսքով հակամշակութային են, բայց մշակույթը վերադարձնողը Հայկ Մարությա՞նն է։ Այո, գազոնը, ի դեպ ծառը չէ, գազոնը կանաչ է, բայց չէ՞ որ դոլարն էլ կանաչ է, եւ ես շատ կուզեմ տեսնել մի մարդու, որն այս երկու կանաչների մեջ կընտրի գազոնը։ Այո, ինձ ավելի շատ հետաքրքրում է Օպերայի ներսը, որտեղ հրաշալի երգիչներ քիչ են մնացել, քան դուրսը, որտեղ նույնիսկ հրաշալի սրճարաններ կան։ Այո, ես վստահ եմ, որ նույնիսկ Բաղդադի բազարի պահեստներից մեկում կարելի է այնպես Դոն Ժուան երգել, որ կանայք ազատվեն չադրայից։ Եւ այո, ես ուզում եմ, որ մաքուր մշակութային օդ լինի, բայց չեմ հավատում այդ օդը տարիներ շարունակ ապականած Հայկ Մարությանին։

Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը