Քաղաքական

14.03.2019 18:05


«Աջ ոտքս ուժեղ սալջարդ է եղել»․ Նաիրա Զոհրաբյան

«Աջ ոտքս ուժեղ սալջարդ է եղել»․ Նաիրա Զոհրաբյան

Օպերայի տարածքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոցի ժամանակ տուժել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարզապես որոշել էր իբրեւ կենդանի վահան կանգնել ցուցարարների եւ ոստիկանների արանքը։

«Ոնց որ թե գերագնահատեցի իմ ուժերը։ Գոռում էի՝ չխփեք իրար, բայց ալիքը եկավ ու ինձ քցեց մի կողմ։ Ու էլ ոչ մի բան չեմ հիշում։ Աջ ոտքս ուժեղ սալջարդ է եղել։ Ընկնելուց սիրտս վատացավ»,-պատմում է Նաիրա Զոհրաբյանը։

Հիմա պատգամավորը գտնվում է տանը, բժշկական լուրջ միջամտության կարիք չի զգացվել։

Այս խորագրի վերջին նյութերը