Կարծիք

14.03.2019 17:13


Քանդելուց առաջ նախ փորձեք ինչ–որ բան կառուցել, ա՛յ ծաղրածուներ

Քանդելուց առաջ նախ փորձեք ինչ–որ բան կառուցել, ա՛յ ծաղրածուներ

Էդ որ, իբրև թե, Օպերայի շրջակայքի բարեկարգման համար խիստ մտահոգ եք ու մարդկանց սրճարաններն եք ուզում քանդել դրա համար, բա Երևանի մյուս անբարեկարգ տարածքների համար ինչո՞ւ էդպես չեք մտահոգվում, բա գնացեք նախ այդ տարածքները բարեկարգեք, նոր Օպերայի շրջակայքի մասին մտահոգվեք:

Էն տպավորությունն է, որ ամբողջ Երևանն արդեն խիստ բարեկարգված վիճակում է, ու միայն էդ մի տարածքն է մնացել անբարեկարգ:

Մինչև ե՞րբ է շարունակվելու այս խեղկատակությունը. քանդելուց առաջ նախ փորձեք ինչ–որ բան կառուցել, ա՛յ ծաղրածուներ, դուք դեռ մի կիսատ պատ չեք կառուցել էս քաղաքի համար, ո՞նց եք մարդկանց օբյեկտները քանդում, ի՞նչ իրավունքով:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը