Քաղաքական

14.03.2019 17:02

Բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը

Բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը

Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք է ստացել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Երբ որ շարժը սկսվեց՝ ոստիկաններ-ժողովուրդ, այնպես ստացվեց, որ հետ եկան, և տիկին Զոհրաբյանն ընկավ, ես եմ հանել նրան ժողովրդի միջից։ Ոտքն էր վնասվել, բավականին շոկ ապրեց, և պարզ է, որ տիկին Զոհրաբյանին շուտափույթ տարանք այստեղից»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Աբովյանը։

Նա նշեց, որ իրենց այստեղ գտնվելու միակ նպատական այն է, որ պետք է լինի երկխոսություն, միմյանց նկատմամբ հարգանք։

Երևանի քաղաքապետարանի հրամանով երեկվանից սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք այսօր փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց 16 քաղաքացի՝ ոստիկանների օրկնական պահանջը չկատարելու համար։

Իրավիճակն օպերայի հարակից տարածքում շարունակում է մնալ լարված։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։