Լրահոս

14.03.2019 16:20


Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա իրականացնող մեկ քաղաքացի և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա իրականացնող մեկ քաղաքացի և մեկ ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց

Ազատության հրապարակի հարակից տարածքներում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մեկ ոստիկան և մեկ քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հերացի, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ոստիկանության աշխատակիցը, ով ծնվել է 1992 թվականին, վնասվածք է ստացել գլխի շրջանում, ներկա պահին նրա վիճակը գնահատվում է բավարար: Մեզ մոտ տեղափոխված քաղաքացին 1953 թվականին ծնված կին է, ով ստացել է գոտկային շրջանի վնասվածք, նրա վիճակը նույնպես բավարար է»,- ասաց Դանիելյանը:

Երկու տուժածն էլ հետազոտությունների փուլ են անցել և ավելի ուշ դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Նրանք անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն՝ դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից»,- գրել է Դանիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը