Երևանը և Բաքուն համաձայնեցնում են Փաշինյան-Ալիև հանդիպման օրը․ Մամեդյարով
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրը, «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանն այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է։ Համանախագահներն աշխատում են այս ուղղությամբ։ Այս պահին համաձայնեցվում է հանդիպման օրը, որի մասին ավելի ուշ կհայտարարվի»,-ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու շուրջ, ընդ որում՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ նախարարները հանդիպեն Ալիև-Փաշինյան բանակցությունների նախօրեին։ «Ամեն ինչ կարող է լինել: Չեմ ուզում նախօրոք խոսել այս մասին, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել»,-ասել Մամեդյարովը։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 7-րդ գլոբալ ֆորումին իր ելույթում հայտարարել է, թե ղարաբաղյան բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը ուղղված են բանակցությունների արգելափակմանը։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում ցանկանում է փոխել բանակցությունների ձևաչափը, ինչն ուղղված է դրանց արգելափակմանը։ «Այս ձևաչափն արդեն երկար ժամանակ է գործում և չի կարող փոխվել»,-ասել է նա: Ալիևը նաև հավելել է, թե ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված ստատուս քվոն պետք է փոխվի, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրը՝ Ազատություն