Երևանի կենտրոնում դանակահարել են մի տղամարդու և մետաղյա խողովակներով ծեծի ենթարկել 3 կնոջ
Մարտի 13-ին՝ ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցների խաչմերուկից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 տղամարդ եւ 3 կին:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 01.00-ին, Սարյան փողոցի 35 հասցեում գործող խաղասրահի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձանց կողմից մետաղյա խողովակներով ծեծի ենթարկելու հետեւանքով:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են անհայտ անձանց ինքնությունը. 2001 թ. ծնված Վանուշ Կ.-ն եւ 2002 թ. ծնված Արմեն Կ.-ն ժամը 16.20-ին Մաշտոցի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություններ, որ նշված վիճաբանության ժամանակ Վանուշ Կ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկին, իսկ մյուս տղամարդուն եւ 3 կանանց ծեծի է ենթարկել Արմեն Կ.-ն:

Վանուշ Կ.-ն եւ Արմեն Կ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: