Լրահոս

14.03.2019 18:42


Մեկ շաբաթում Հայաստանի եւ Արցախի տարածքներում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ

Մեկ շաբաթում Հայաստանի եւ Արցախի տարածքներում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ

Մարտի 6-ից 12-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝

• Մարտի 10-ին Հայաստանում՝ Սևան քաղաքից 8 կմ հյուսիս։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

• Մարտի 7-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ և Կարակոսե քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։

• Մարտի 8-ին Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 20 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ և 7 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։

• Մարտի 10-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք 5 բալ ուժգնությամբ և 17 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ ։

• Մարտի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

• Մարտի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 14 կմ հարավ-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ, չորսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Առաջինը տեղի է ունեցել մարտի 8-ին Ֆիլիպինների Սուլանգան քաղաքից 61 կմ դեպի հարավ-արևելք` 6.0 մագնիտուդով: Մարտի 10-ին 6.2 և 6.1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ֆիջի կղզիների տարածքում և Պապուա Նոր Գվինեայի Սամարայի կղզուց 163 կմ դեպի արևելք: Հաջորդ օրը ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում` Նոր Բրիտանիայի Կանդրիան քաղաքից 61 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը